Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը գոհ չէ Մոսկվայի բանակցություններում որոշ հարցերի քննարկումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան– Ադրբեջան – Ռուսաստան եռակողմ բանակցությունների ժամանակ որոշ հարցերի քննարկումից։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս։

Նա մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը վերաբերող հարցերին։
«Պիտի արձանագրեք , որ շատ ցավալի իրավիճակ էր ու մտահոգիչ է, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցոլ ռուս խաղապահների աչքի առաջ»,– ասել է նա։
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ իրադրության կարգավորման ուղղությամբ քննարկումնները դեռ շարունակելու են։

Նա հիշեցրեց, որ մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը։ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է դրանց բացմանը։

«Դա պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մենք պատրաստ ենք շատ արագ վերաբացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո»,– ասաց նա։
Վարչապետն ասաց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց լուծված կլիներ:
Facebook
Twitter

Կարդացեք նաև