Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

ՌԴ-ում գնդակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Շեբեկինսկի քաղաքային շրջանի գնդակոծության մասին: Դեպքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան բնակավայրի ճանապարհի մի հատվածը: Արկի բեկորները դիպել են անցնող մեքենաներին, որոնցից մեկում երկու կին է եղել: Նրանք տեղում մահացել են ստացած վնասվածքներից: Երկրորդ մեքենայում կա երկու վիրավոր», – գրել է Գլադկովն իր Telegram ալիքում:

Նրա խոսքով՝ վիրավոր տղամարդկանցից մեկը կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել, իսկ երկրորդ տղամարդը՝ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ: Նրանց վիճակը ծանր է:

Բացի այդ, 11 արկ է արձակվել Տիշանկա գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Բելգորոդում հայտարարված է ահաբեկչական վտանգի «դեղին» (բարձր) մակարդակ: 15 սահմանամերձ բնակավայրերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանված:

Այս գիշեր Ռուսաստանի Սմոլենսկի, Կուրսկի և Բրյանսկի մարզերի ղեկավարները հայտնել են անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին:

Ուկրաինայից ևս հայտնել են, որ գիշերը Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա են արձակվել անօդաչուներ և թևավոր հրթիռներ, որոնք, ըստ իշխանությունների, խոցվել են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031