Skip to main content

«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները

Լրահոս

Ագրարային համալսարանի հերթական «տարածքային կորուստը»

Հայաստանի բուհերից ագրարային համալսարանը վերջին տարիներին առանձնանում է դիմորդների ու ընդունվողների չափազանց քիչ քանակով և ուսանողական համակազմի շեշտակի նվազմամբ: Սակայն պարզվում է, որ ագրարայինը ոչ միայն առաջամարտիկ է այս ուղղություններով: Կան նաև այլ ուղղություններ: Այսպես, 2023 թվականին ագրարային համալսարանից տարբեր նպատակներով կառավարությունը հետ է վերցրել բազմաթիվ տարածքներ: Դրանցից են Խաղողագինեգործության գիտական կենտրոնի շենքը Մերձավան համայնքում, համալսարանի երկրորդ մասնաշենքի 5-րդ հարկը (Տերյան 74), Մյասնիկյան 2 հասցեում գտնվող դպրոցի շենքը, Արաբկիր համայնքում գտնվող ուսանողական հանրակացարանի շենքը: Վերջերս Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանին է փոխանցվել Երևանի Բուռնազյան 143 հասցեում գտնվող ագրարային համալսարանի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի շենքը: Ուսումնարանն ուսումնական գործընթացը կազմակերպելու է քոլեջի տարածքում: Մեր տեղեկություններով համալսարանի օտարվող հաջորդ անշարժ գույքը Երևանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող համալսարանի 5-րդ մասնաշենքն է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև