ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց։ Վճիռը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։
Դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, երեկ քննարկել էր Աշոտյանի կալանքի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել էր երեկ, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։

















































