Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ինչպե՞ս է ստացվում, որ 37քմ ավերված կիսանկուղի արժեքը 56% է ավելանում,իսկ 434քմ շենքի պարագայում զրո

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարցս հռետորական է, բայց այնուամենայնիվ տալու եմ։

28․06․2023թ․ Գյումրու ավագանու հերթական նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել էին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք անշարժ գույքերն աճուրդով օտարելու նախագծեր։

Նշված անշարժ գույքերի մի մասը կիսակառույցներ են, մի մասն էլ՝ վթարային և վերականգնման կարիք ունեցող շինություներ։ Ըստ այդմ, անհրաժեշտություն էր առաջացել գնահատել նշված գույքերը՝ աճուրդի մեկնարկային գին սահմանաելու համար, ինչը և կատարվել էր։

Նշեմ նաև, որ գնահատող կազմակերպության նշած գինը պարտադրող չէ համայնքապետարանի համար և համայնքապետարանը կարող է մեկնարկային գինը սահմանել ավելի բարձր՝ քան նշված է գնահատման ակտում, որը և կիրառվել էր քննարկվող անշարժ գույքերի պարագայում՝ բացառությամբ մեկի, որը ներկայացված գույքերից առավել քան հետաքրքրություն կարող է առաջացնել գնորդի մոտ, քանի որ գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Վարդանանց հրապարակից և Սուրբ Յոթ Վերք եկեղեցուց 100-150 մետր հեռավորության վրա։

Խոսքս առավել հասկանալի լինելու համար ներկայացնեմ օրինակներով՝

մի դեպքում երբ անշարժ գույքը գնահատվել է 60 միլիոն դրամ, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 200 միլիոն դրամ՝ այսինքն, համայնքը գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 233% ով։

Մեկ այլ դեպքում անշարժ գույքը գնահատվել է 31 միլիոն դրամ, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 100 միլիոն դրամ՝ այսինքն համայնքը գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 222% ով։

Երրորդ դեպքում անշարժ գույքը գնահատվել է 3,2 միլիոն դրամ, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 5 միլիոն դրամ՝ այսինքն համայնքը գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 56% ով։

Չորրորդ դեպքում անշարժ գույքը գնահատվել է 50 միլիոն դրամ, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 100 միլիոն դրամ՝ այսինքն համայնքը գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 100% ով, իսկ հինգերորդ դեպքերում գնահատվել է 22,5 միլիոն դրամ, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 25 միլիոն դրամ՝ այսինքն գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 10% ով։ Նման մոտեցում չի կիրառվել միայն իմ նշած մի դեպքում՝ գնահատվել է 125 միլիոն, մեկնարկային գին է սահմանվել 125 միլիոն։

Հիմա ինձ հուզող հարցը, որի պատասխանը ստանալու համար դիմել եմ նաև համայնքի ղեկավարին, բայց ձեր կարծիքը նույնպես հետաքրքիր է. այդ ինչպե՞ս է ստացվում, որ 37քմ ավերված կիսանկուղի (1-ին նկար) պարագայում կարելի է գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացնել 56% ով, և ապահովել համայնքի բյուջեի ավելի մեծ մուտքեր (որը գովելի է), իսկ 434քմ մակերեսով շենքի (2-րդ նկար) պարագայում զրո տոկոսով և անտեսել համայնքի բյուջեի մուտքերը ավելացնելու՝ իրենց իսկ համանման հանգամանքների նկատմամբ կիրառած մոտեցումը։

Երևի տղերքը վրիպել են (էս անգամ «տեխնիկական սխալը» օգնության չի կարող հասնել) կամ զբաղված են եղել եկեղեցիների, հանրապետական նշանակության հուշարձան շենքերի և արձանների շուրջ «կոֆեի ապարատ» տեղադրելու թույտվություններ տալու խիստ կարևոր և պատվաբեր գործով ու էլի վրիպել են, կամ գուցե՝ ով գիտի։

Հ․Գ․ 1. Նշեմ նաև, որ քննարկվող շենքը ինը տարի առաջ՝ 30 տարով, անհատույց՝ իհարկե ներդրումներ կատարելու պայմանով, տրվել է մի ընկերության, որը իր պարտավորությունների 10 տոկոսն էլ չի կատարել(նշված տոկոսը ունի հստակեցման կարիք, քանի որ համայնքը դեռ հանձնում -ընդունում չի կատարել, բայց շտապում է շենքը օտարել)։

Հ․Գ․ 2 . Ավագանու նիստի ժամանակ հաշվի առնելով ներկայացված նախագծի թերի լինելը ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջարկվեց նախագիծը հանել օրակարգից՝ լրացուցիչ քննարկել և ներկայացնել փաստարկված հիմնավորումներ, սակայն մեր գործընկերները ականջալուր չեղան ներկայացված փաստերին և հորդորներին, և ինչպես միշտ գործեց «մենք թվաքանակով շատ ենք» սկզբունքը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031