Skip to main content

«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները

Լրահոս

Փաստաբանները գոհ են Վահե Ղազարյանի հետ հանդիպումից, կստեղծվի հանձնախումբ

Եռօրյա բողոքի ակցիա իրականացնող փաստաբանների ներկայացուցիչները հանդիպել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ, հանդիպմանը ներկա  է եղել նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Հանդիպումից հետո Փաստաբանների նախկին նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հանդիպումից և այսօրվա  ակցիայի արդյունքներից գոհ են։

Արա Զոհրաբյանը մանրամասնեց, որ ՆԳՆ հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, որով ստեղծվում է ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ  դեպքերում օպերատիվ արձագանք կտա։ Փաստաբաններն արագ կզանգարահեն այդ հանձնախումբ, որը կազմված կլինի 3 ոստիկանից և 3 փաստաբանից։

ՆԳՆ-ում փաստաբաններին հավաստիացրել են, որ փաստաբանների նկատմամբ այլևս բռնության դեպքեր չեն լինի, իսկ  մեղավորները պատասխանատվություն կկրեն։

«Ասացին, որ այսուհետ փաստաբանների հետ կապված նման դեպքերը չեն լինի, ամեն ինչ կանեն, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, տարբեր հավաստիացումներ եղան։ Մեզ հավաստիացնում էին, որ իրենց սկզբից զեկուցել են, որ նման դեպք տեղի չի ունեցել, դա էր սկզբնական իրենց անտարբերության, դանդաղ շարժվելու պատճառը»,- ներկայացրեց  նա։

Միևնույն ժամանակ Զոհրաբյանն ասաց, որ իրենք շարունակում են պահանջել ոստիկանապետի հրաժարականը։

Հիշեցնենք, որ այսօր փաստաբանները բողոքի ակցիա են իրականացրել, նրանք երթով շարժվել են ՆԳՆ՝ «փաստաբանության թշնամի» հավաստագիր հանձնելու ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին այն պատճառով, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ և այդ դեպքերը պատշաճ գնահատականի չեն արժանանում ոստիկանական համակարգի կողմից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև