Skip to main content

«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները

Լրահոս

Մենք միասնական ջանքերով կասեցնելով բոլոր սպառնալիքները՝ հայոց նոր զարթոնք ենք բերելու մեր գալիք սերունդներին. Գրիգոր Մարտիրոսյան

Գրիգոր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1991թ․սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձության՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության գլխավոր երաշխավոր՝ Արցախի Հանրապետության անկախության տոնն է։
Արցախի Հանրապետության անկախությունը Արցախն ազատագրած հերոսների կողմից սերունդներին նվիրված վեհ բարձունքն էր, ինչը հայ ժողովրդի երկու պետությունների կայացման շրջափուլում յուրաքանչյուր հայի հնարավորություն տվեց բարձր գլխով ապրել և իր մեջ կրել անկախության ու ազատության ողջ արժեհամակարգը։
Ցավոք, Արցախի անկախացման և միջազգային ճանաչման գործընթացը, որի հայանպաստ ելքի փնտրտուքներում հայկական կողմը տարիներ շարունակ բանակցում էր, այժմ մերժված է ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից։
Այսօր ՀՀ դե ֆակտո իշխանությունները մեզ թողել են քանդված պետություն, օր օրի առաջ եկող թշնամի, ամեն շաբաթ զորամասերում զոհվող զինվորներ, անգործության մատնված պետական համակարգ։
Այսօր, Արցախն ազատագրած և տարածաշրջանում լավագույն բանակը հանդիսացող Հայկական Բանակը քանդվել է ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից, ինչի արդյունքում հայ զինվորների ծառայությունն անցնում է կենցաղային ցածրագույն պայմաններում՝ ինչի արդյունքում հունվարին ականատես եղանք զինվորների կացարանի այրմանը և մեկ տասնյակից ավելի զոհերի։
Այսօր Արցախն օրհասական իրավիճակում է։ Արցախում գտնվող մեր հայրենակիցները զրկված են մարդու տարրական իրավունքներից։ Նրանք սովամահ են լինում, չունեն կրթության, ազատ տեղաշարժի իրավունք, նրանց առևանգում են և գերեվարում, իսկ զուգահեռ իրականությունում ունենք դե ֆակտո իշխանություններ, որոնք արցախահայությանը սովամահ անող պետության աղետներին արձագանքում են հումանիտար օգնությամբ։
Ադրբեջանական կողմը իր երբեմնի ամենահավատարիմ դաշնակցի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, Արցախում գտնվող մեր հայրենակիցներին կանգնեցրել են ցեղասպանության լրջագույն սպառնալիքի առաջ, ինչի արդյունքում Արցախցին զրկված է կյանքի կենսական պայմաններից։
Սակայն թշնամին չի հաշվարկել մեկ բան․․․
Չի՛ մահացել հայի իրական տեսակը, հայը պայքարելու է և մենք ձեր կողքին ենք սիրելի արցախահայություն։ Մենք միասնական ջանքերով կասեցնելով բոլոր սպառնալիքները՝ հայոց նոր զարթոնք ենք բերելու մեր գալիք սերունդներին։
May be an image of 2 people and text
Facebook
Twitter

Կարդացեք նաև