Skip to main content

ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Լրահոս

Բшնшկшյին կորպուսի, զորшմшսի, վшշտի հրшմшնшտшրները միջոցներ չեն ձեռնարկել կшնխելու հшկшռшկnրդի առшջխшղшցումը ՀՀ ինքնիշխшն տարածք. գործն ուղարկվել է դшտшրшն

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է N բանակային կորպուսի, զորամասի և վաշտի հրամանատարների կողմից՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով հակառակորդի առաջխաղացումը դեպի ՀՀ ինքնիշխան տարածք չկանխելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Հիշեցնենք, որ Վ.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ին, զորամասի հրամանատար Ա.Մ.-ին թույլատրել է ներկայանալ հակառակորդի հետ նախատեսված բանակցություններին: Այնուհետև, Ա.Մ.-ից ստացել է զեկույց, որ հակառակորդը ճանապարհը բացելու վերաբերյալ կոնկրետ պատասխանի է սպասում, որից հետո անձնակազմին տվել է մարտական հերթապահության պարտականությունների կատարումից շեղող հրաման:

Տվյալ բնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Մ.-ն բանակցությունները դադարեցնելու և հակառակորդի առաջխաղացումը մարտ վարելով կանխելու վերաբերյալ ժամանակին հրաման արձակելու փոխարեն՝ բանակցություններին ներկայացած հակառակորդի մյուս սպաների հետ շտապել է ՀՀ ՊՆ N զորամասի համահավաք վաշտի զինծառայողների կողմից զբաղեցված բնագիծ և բավարարվել միայն իր տեղակալ Գ.Ի.-ի կողմից նշված վաշտի զինծառայողներին՝ «Մարտական դիրք» կեցվածք ընդունելու, նախազգուշական կրակ բացելու և հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու ու ՀՀ տարածք ներթափանցումը չթույլատրելու վերաբերյալ հրամանով, ինչի արդյունքում անձնակազմի հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ:

Համահավաք ստորաբաժանման վաշտի հրամանատարներ Մ.Փ.-ն և Ա.Թ.-ն, Գ.Ի.-ի հրամանով գործելու փոխարեն, տրվել են հակառակորդի հոգեբանական ճնշմանը և, առանց դիմադրության ու վերադասի թույլտվության, թողել զբաղեցրած բնագիծը՝ զորամասի հրամանատարի հետ ընկնելով շրջափակման մեջ:

Արդյունքում՝ հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնաշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր:

Դատախազի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում էր կայացվել Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի, Մ.Փ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները փոփոխելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգքրի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև