ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը թվիթերյան էջում գրում է․ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները։
«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։