Այսօր Երևանի ավագանու նիստում լարված իրավիճակ ստեղծվեց, ինչի պատճառով քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց ընդմիջել նիստը և անջատել ուղիղ հեռարձակումը։
Նա ասաց, որ ցավում է նման միջադեպի համար, ինքն իրեն մեղավոր է համարում դրա համար, որովհետև չի կարողացել դա կանխել` որպես նիստը վարող։ Նա խնդրեց նիստը տեղափոխել և աշխատանքները շարունակել վաղն առավոտյան։