Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան | «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան | 90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան | ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» | Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Լրահոս

Արմեն Բիլյանին ձեռնաշղթաներով տարան դատարանից․ մոտ 2,5 անգամ ավելացավ նրա պատժաչափը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ի 9 անդամների բողոքները։ Դեռ ավելին՝ մոտ երկուսուկես անգամ ավելացրեց «Սասնա Ծռերի» գործով ամբաստանյալ Արմեն Ռաֆիկի Բիլյանի պատժաչափը։ Նա դատապարտվեց 25 տարվա ազատազրկման ու կալանավորվեց հենց դատարանի դահլիճում։

Դատարանը որոշեց Բիլյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվանցել վերջինիս նախաքննության և դատաքննության ընթացքում 4 տարի, 6 ամիս և 24 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Այսինքն՝ Արմեն Բիլյանը անազատության մեջ կմնա եւս 20 տարի 5 ամիս։

Վճռի հրապարակման պահին Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը բղավեց՝ ինչի՞ համար։

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն առաջին ատյանում արդարացվել էր՝ ապացույցների բացակայության հիմքով եւ դատապարտվել 9 տարի 6 ամսվա ազատազրկման։

Դատարանը որոշեց մյուս ամբաստանյալների մասով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը թողնել անփոփոխ։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի վճռով Պավել Մանուկյանը եւ Սեդրակ Նազարյանը դատապարտվել են 10, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը 9 տարի 6 ամսվա, իսկ Էդվարդ Գրիգորյանը՝ 8 տարի 6 ամսվա ազատազրկման։

Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր մահվան հիմքով։

Դատարանի դիմաց հավաքվել էին «Սասնա Ծռերի» կողմնակիցները՝ հայտնելով իրենց դժգոհությունը։ Ակցիայի մասնակիցները բղավում են՝ «Մահ թշնամուն, մահ ոսոխին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև