Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան

Լրահոս

ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր

Ազգային ժողովը նոյեմբերի 22-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:

««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է վարչական բյուջեի պահուստային մաս տեղափոխվող եկամուտների սահմանաչափը սահմանել 5-ից 30 տոկոսի չափով:

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ քննարկվող նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է հնարավորություն ընձեռել արագ ընթացակարգով իրացնելու իրենց սոցիալական պաշտպանության երաշխիքները. ստանալ կենսաթոշակներն ու նպաստները: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել Կառավարությանը սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները:

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ձեռնարկատերերի պետական հաշվառումը եւ իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար կստեղծվեն իրավական հիմքեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը եւս երկու տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարությունն առաջարկել է նվիրատվության բոլոր գործարքների համար սահմանել պարտադիր նոտարական հաստատման եղանակ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով հետեւել նախագծի արդյունքներին՝ դրական կամ հնարավոր բացասական հետեւանքներին: «Արձանագրել ենք, որ այս փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ նոտարական գրասենյակների, նոտարի կողմից անշարժ գույքի հետ կապված գործարքն անփոփոխ, պետական գրանցում ենթադրող նաեւ գործընթացն ավարտին հասցնելու հարցի քննարկմանը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայության կարգավիճակը, ինչպես նաեւ պետական անտառների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմնի լիազորությունները: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ քննարկումների ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն առաջարկել է Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունն անվանափոխել Էկոպարեկային ծառայության, ինչն ընդունվել է:

Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նաեւ ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ:

Խորհրդարանը քվեարկություններով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է քննարկված օրենքներն ու օրենքների նախագծերի փաթեթները:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

ԱԺ

Facebook
Twitter

Կարդացեք նաև