ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում Մինսկում առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանձին՝ ոչ, բայց գագաթնաժողովի շրջանակներում շփումը պարտադիր կլինի»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի է ունենալու հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Մինսկում։ ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նիստին։


















































