Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմը հայտնում է, որ նոյեմբերի 27-29-ը Հայաստան կժամանի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։
Կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները։

















































