Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան

Լրահոս

Երևանում Արցախի խորհրդարանը գաղտնի նիստ է անցկացրել. ԱՀ ԱԺ պատագմավորները խուսափեցին հարցերին պատասխանել․ Aysor.am

Հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ դեկտեմբերի 2-ին Երևանում Արցախի խորհրդարանը գաղտնի նիստ է անցկացրել։
Aysor.am-ը փորձեց Արցախի պատգամավորներից ճշտել տեղեկությունը, սակայն վերջիններս խուսափեցին մեր հարցերին պատասխանել։
«Ոչ մի հարցի չեմ պատասխանում», — լսելով հարցը՝ ասաց Արցախի ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր Նելա Գրիգորյանը։ ԱՀ ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ևս հարցը լսելուց հետո՝ նշեց, որ ճանապարհին է և հարմար չի խոսելը։ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանի հեռախոսն անջատված էր, իսկ Մետաքսե Հակոբյանը մեր զանգերն անպատասխան թողեց։
Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը խոստացավ ավելի ուշ հարցին պատասխանել՝ նշելով, որ ԱՀ նախագահը խորհրդակցության է և նրա հետ կապ հաստատելուց հետո կտեղեկացնի։
Նշենք, որ թեև որևէ պաշտոնական տեղեկություն չկա, սակայն,  ըստ Կարնաուխովի, նիստին մասնակցել են Արցախի խորհրդարանի բոլոր պատգամավորները և երկու նոր պատգամավորներ մանդատ են ստացել։
«Հանդիպման ընթացքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի խնդիրն է միջազգային հարթակներում հասնել Արցախից փախստականների՝ իրենց տներ վերադարձին»,-գրել է Սերգեյ Կարնաուխովը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները կտրականապես դեմ են դրան և հայտարարում են, որ Արցախի իշխանության ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։
«Արցախցի պատգամավորները պետք է շարունակեն սկսածը և բաց չթողնեն հնարավորինս շատ մարդկանց տուն բերելու հնարավորությունը»,-գրել է նա։
Նշենք, որ, չնայած Արցախի նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագրին, Արցախի ընտրովի պետական մարմինների, հանրաքվեի արդյունքում ստեղծված հանրապետության լուծարումն անհնար է առանց Արցախի ընտրողների մասնակցության։ Ինքը՝ Սամվել Շահրամանյանը, հայտարարել էր, որ լուծարման հրամանը ուժ չի կարող ունենալ։

Հեղինակ՝ Նելլի Լազարյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031