Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Որ ադրբեջանցին չգար, հորս չսպաներ, մեր 32 տղաները պիտի Բաքվում մնայի՞ն․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի

Իմացա, որ հորս սպանող ադրբեջանցուն ու իր հետ Հայաստան հասած ադրբեջանցի զինծառայողին ուղարկում են Ադրբեջան` 32 հայ գերու դիմաց, բայց այնպես չէ, որ այս որոշում ինձ համար ընդունելի է։ Այսինքն, եթե այդ դեպքը չլիներ, ադրբեջանցին չմտներ Հայաստան, հորս չսպաներ, 32 գերիներին չէին վերադարձնելո՞ւ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը:

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գերեվարված 32 հայի է վերադարձնելու Հայաստանին 2 ադրբեջանցու դիմաց։ Այդ երկու ադրբեջանցիները ապրիլի 10-ին Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներն են՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը և Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, որը ԶՊՄԿ աշխատակցին էր սպանել։

Երկու օր առաջ էլ Ժորժ Մելիքսեթյանը MediaHub-ին փոխանցել է, որ իր պահանջը դատարանը բավարարել է, այսինքն՝ հորը սպանած Ախունդովը ցմահ է դատապարվել, բայց սա իր համար տարօրինակ էր, որովհետև որոշումը ժամանակից շուտ էր կայացվել։ Այսօր արդեն Ժորժի մտահոգություններն իրենց պատասխանը ստացան։

«Սա ինձ համար ընդունելի չէ, չնայած, որ կանխատեսում էինք, մտքի հետ ո՞նց հաշտվենք։ Եթե չգային, մարդ չսպանեին, պատահական չբռնվեին, մեր բոլոր տղաները պիտի այնտեղ մնային, մինչև սպասեինք մի թուրք գար, մարդ սպաներ, դրանից հետո փոխանակում կատարվի, լոգիկան չեմ հասկանում։ Ամենավատն էն ա, որ ոչինչ փոխել չենք կարող, որ մեր կառավարությունը մեր կողմը չի բռնել, այլ թուրքի կողմից է։ Եթե ադրբեջանցին կարողանում է Արցախում ապրողին, որը ոչինչ չի արել, ոչ մի ռազմական գործողության չի մասնակցել, բռնել, տանել, դատել որպես տեռորիստ, իսկ մեր կողմը այնպես չի կարողանում անել, որ  մարդ սպանողն իր պատիժը ստանա, այսպես պետք է լինի»,-ասել է նա։

Ժորժ Մելիքսեթյանը նշել է, որ իրեն հետաքրքիր է՝ ադրբեջանցիներն արդեն Բաքվո՞ւմ են, թե՞ դեռ չեն ուղարկել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև