«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պետական բազմաթիվ ինստիտուտներ քանդելուց հետո իշխանություններն արդեն նույնիսկ ձևական ընկալում չունեն կառավարության և խորհրդարանի կարգավիճակի վերաբերյալ։
Քաղաքապետարանը թքած ունի, որ օղակաձև զբոսայգու շինությունների քանդման համար անհրաժեշտ է կառավարության որոշում, որը դեռ չի կայացվել, բայց արդեն հստակ ասում է, թե որ շինություններն են քանդվելու։
Կառավարությունն էլ դե վաղուց թքած ունի խորհրդարանի վրա։ Օրենքի նախագիծը ներկայացվում է որպես կայացած փաստ՝ առանց սպասելու խորհրդարանի հաստատմանը։
Չնայած լավ է, որ որոշումների կայացումը դեռ ամբողջովին չի տեղափոխվել Քանդենք Պետությունը կուսակցության գրասենյակ։
















































