Հավաստի լուրեր

Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին | ՖՈՏՈ․ Թող հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում․ Գագիկ Ծառուկյան | ՖՈՏՈՇԱՐՔ․ Երևանն այսօր կարդում էր․ Տիգրան Ավինյանը մասնակցել է գրքի տոնին | Խորհուրդ եմ տալիս կտրուկ շարժումներ չանել․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին | Փաշինյանի աշխատակազմը հրшցшններ է գնել | ՖՈՏՈ. Զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի արձակած կրակոցից. ինչ վարկած է քննվում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանն է կարդում․ գրքի տոնը մեկնարկել է | Ստահակ ՔՊ-ականներ, գլխիկոր ծառայող դատական համակարգ, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը․ Աստղիկ Գալեյան | Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն

Լրահոս

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու, Շիրակի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ծաղկաձոր, Հրազդան, Գավառ քաղաքներում, Գորայքի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև