2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասաց, որ սահմանազատման ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվել են. հուլիսին, նոյեմբերին տեղի են ունեցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համապատասխան հանձնաժողովների հանդիպումները. հնարավոր է եղել համաձայնեցնել աշխատակարգը։
Միրզոյանը նշեց, որ կա պայմանավորվածություն սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպման մասին և, իհարկե, նույն կերպ աշխատանքներ են ընթացել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ»,- նշեց նա:

















































