Shot թելեգրամյան ալիքը գրում է, որ Մոսկվայում ադրբեջանցի եղբայրները բնակելի շենքում ներխուժել են հարևաններից մեկի՝ իրանցու բնակարան և դանակի հարվածներ հասցրել:
Պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ շենքում բնակվող ադրբեջանցու 10-ամյա երկու որդիները վերելակում վիճաբանել են Իրանից ժամանած 37-ամյա հարևանի հետ։
Դրանից հետո դպրոցականները կանչել են իրենց 24-ամյա եղբորը (տեսանյութում երեք եղբայրներն են) ու ներխուժել են իրանցու բնակարան։ Տղամարդուն ծեծել են, իսկ տղաներից մեկը դանակի մի քանի հարված է հասցրել նրան։
Իրանցու վիճակը ծանր է։
Հարցաքննության ժամանակ երեխաները պնդել են, որ տղամարդն է առաջինը դանակով հարձակվել իրենց վրա, սակայն շենքի բնակիչները պնդում են, որ ամեն ինչում մեղավոր են եղբայրները։
Հարուցվել է քրեական գործ։


















































