Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Միջազգային խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում մշակութային uպшնդը կանխելու առաջնային միջոցներից է․ քննարկում՝ Եվրախորհրդարանում

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համապարփակ քննարկումից հետո նման եզրահանգման են եկել Եվրոպական խորհրդարանում կայացած համագումարի մասնակիցները, որը կրում էր «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագիրը։

Համագումարին մասնակցած ԵԽ պատգամավորները վստահեցրել են, որ անելու են ամեն ինչ, որպեսզի հարցը ԵՄ գործադիր մարմնում ևս ուշադրության կենտրոնում լինի։

Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ Եվրոպական Միության պարտքն է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը փրկելու համար։

«Եվրոպական խորհրդարանը բազմիցս է բարձրաձայնել ադրբեջանական կեղծ թեզերի և միտումնավոր կերպով հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մասին։ Չնայած սրան՝ Եվրամիությունը կարճաժամկետ տնտեսական խաղի մեջ է և պայմանագիր ունի Ադրբեջանի հետ։ Սա անընդունելի է, և մեր պարտքն է ամեն ինչ անել հայկական ժառանգությունը փրկելու համար», — ասել է Լեքսմանը։

Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր ավերում  և սրբապղծում է այն ամենը, ինչը հայկական է, այլև խախտում է իրավական բոլոր պատասխանատվությունները։ «Այս ամենի գլխավոր պատճառը դերակատարների անհետևողական և անհամապատասխան կեցվածքն է, իրավական որոշումների ընտրովի կատարումը։ Պետք է ստեղծել մոնիթորինգի մեխանիզմ, և Եվրախորհրդարանն ունի բավական միջոցներ, որպեսզի ստեղծի այդպիսի խումբ։ Մեր պարտավորությունն է պահպանել այն, ինչ դեռ մնացել է Լեռնային Ղարաբաղում», — ասել է դեսպան Բալայանը։

Գլխավոր բանախոսներից Պիեր դը Արժանը, ով միջազգային իրավունքի հայտնի մասնագետ է և Արդարադատության միջազգային դատարանում ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցերով ներկայացուցիչը, իր ելույթում նշել է, որ Բաքուն այսօր փորձում է համագումարի վերնագրի երկու բառ վերացնել՝ հայկականը ու Լեռնային Ղարաբաղը։

«Բաքուն հարցականի տակ է դնում հայկականը, և նրա համար գոյություն չունի Լեռնային Ղարաբաղը։ Նրանք ցանկանում են իրենց հսկողության տակ պահել պատմությունը։ Խտրականությունը և պատմության խեղաթյուրումը պետական քաղաքականություն են այդ երկրում։ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կենդանի է, ապրող է, և այն կարող է գոյություն ունենալ, եթե արցախահայությունն այն ապրեցնում է», — ասել է Դը Արժանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն և Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, շարունակելով Պիեր Դը Արժանի միտքը, վերահաստատել է, որ մշակութային ժառանգությունը միայն եկեղեցիներն ու հուշակոթողները չեն։

«Մշակույթը կապրի, եթե արցախցիները կարողանան հաճախել իրենց աղոթատեղիներ և պահպանել իրենց կրոնական և ազգային ավանդույթները։ Ադրբեջանը, ժխտելով հայկականի և հայերի գոյությունն ու ներկայությունը, փորձում է ջնջել նրանց հետքը, և պետք է ամենախիստ ձևով պատասխանատվության ենթարկվի։ Եվրախորհրդարանի դերակատարությունը շատ մեծ է՝ հատկապես մարդու իրավունքների և օրենքի գերակայության  առաջխաղացման հարցում»,- ասել է նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031