Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Փորձում էին սիրտն աշխատեցնել, բայց տեսա՝ шպшրшտներն шնջшտեցին. Թաթոյանը ներկայացնում է Արցшխում Ադրբեջшնի հшնցшգործությունների փшստագրումը

«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութերով ներկայացնում է 19.09.2023թ-ին Արցախում Ադրբեջանի հանցագործությունները։

Գոհար Հովյանը պատմում է, որ երբ այդ օրը կրակոցի ձայներ լսվեցին, հասկացան, որ պատերազմ է սկսվել։ «Պայթյուն եղավ, ձեռքերս վնասվեցին, արյուն էր գալիս, որ ընկել եմ, հետո ամուսնուս գոռալուց եմ ուշքի եկել՝ «Գոհար, Սերոժիկը»…, մեծ տղաս է, մի կերպ ուժ եմ հավաքել, խոհանոցից եկել եմ զալ, տեսել եմ, որ մեծ տղաս էն կողմն է պառկած, փոքր տղաս կանգնած է, բայց բերանից արյուն է գալիս»,-ասում է նա։

«Ստեփանակերտի հիվանդանոց գնացինք, մեզ տարան, դիմացս մեծ տղաս էր, փորձում էին սիրտը աշխատեցնել, դրանից հետո տեսա, որ այդ ապարատներն անջատեցին, ու գոռացի՝ երեխուս փրկեք, էտ ժամանակ ինձ տարան»,-ասում է տղաների մայրը, ում ավագ տղան՝ 16-ամյա Սերոժիկ Հովյանը սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից։

Արման Թաթոյանը տեսանյութում պատմում է, որ ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել էր մեծ համայնքները՝ Ասկերանը, Մարտունին, Մարտակերտն ու Ստեփանակերտը՝ քաոս ու խուճապ առաջացնելու նպատակով այդ համայքները մեկուսացնելով իրարից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031