Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Всё-таки, ո՞վ բերեց Նիկոլին

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Դատեք էն 45-իս ու պրծեք
Վերջին շրջանում բացում ես ծորակը, միացնում ես կիպիտիլնիկը եւ նույն ժամկետնանց ու բորբոսնած հարցն է՝ «ո՞վ բերեց Նիկոլին»։

Անկեղծ, ինձ թվում էր, թե նման հարցադրման գուրուները մի քիչ պարապ են, մի քիչ դավադրությունների տեսության մոդերատոր ու լիքը ապոլիտիկ։ Որովհետեւ «ո՞վ բերեց Նիկոլին» հարցը ունի շատ պարզ պատասխան, ի տարբերություն, օրինակ՝ «որտեղի՞ց օրացույց հորինողը գիտեր, թե այդ օրը ո՞ր օրն է» հարցը, որը ну, չունի պատասխան։

Եւ այսպես, Նիկոլին բերել եմ ես՝ Նաիրա Վահանի Զոհրաբյանս, ով իր նման եւս 44 պատգամավորի հետ 2018-ին, խորհրդարանում, Նիկոլին առաջադրել է վարչապետի թեկնածու եւ քվեարկել նրա օգիտին։
Որովհետեւ որեւէ այլ տարբերակով Նիկոլը վարչապետ չէր կարող դառնալ։ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ։
Նիկոլին բերել են այն տասնյակ հազարավոր, իսկ եղել են օրեր՝ հարյուր հազարից ավելի քաղաքացիները, ովքեր փողոցում, մայթերում, դալաններում, կռիշներում Նիկոլ էին բերում ու որոնց խրոխտ շարքերում ես տեսել եմ պերոսնաժների, ովքեր այսօր Դոստոեւսկու իշխան Միշկինի հայացքով, օրը քսան անգամ, «ո՞վ բերեց Նիկոլին» մանտրան են արտասանում։

Նիկոլին բերել են այն տղաներից շատերը, ովքեր Օպելների վրա բարձրացած, քաղաքներ ու գյուղեր էին պարալիզացնում, իսկ հիմա հանգչում են Եռաբլուրում։

Ու, եթե շատ անկեղծ, շատ քիչ մարդ է եղել, որ էդ ժամանակ Նիկոլ չի բերել։
Եւ, ամոթ է։ Էս քաղաքական հավկուրությունն ու էժան տրագիկոմեդիան թարգեք։ Չեմ զարմանա, որ վաղն էլ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հայկական նյուրընբերգում, որը անպայման լինելու է, հարցնեն՝ «բա ո՞վ բերեց Նիկոլին»։

Ես առաջարկ ունեմ՝ էս էժան թեման թարգելու համար եկեք քրեական գործ հարուցեք այն 45 պատգամավորիս հանդեպ, ովքեր իրենց քվեարկությամբ բերել են Նիկոլին ու էս թեման փակեք։ Որովհետեւ, տպավորություն է, որ՝ «ով բերեց Նիկոլին» բոզբաշը հենց նիկոլական խոհանոցում է եփրում։
Ու հեչ չեմ զարմանա, որ մի սիրուն օր էլ Նիկոլն ինքը հարցնի՝ «всё-таки, ո՞վ բերեց Նիկոլին»։
Ամոթ է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031