ՀԿ Գյումրի ՇԽ նախագահի տեղակալ Տիգրան Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինձ թվում է եկել է մեր ազգի համար հասկանալու օրհասական պահը , որ մեզ պետք է Հայամետ , փորձառու , մեծ արտաքին կապերով , դիվանագետ առաջնորդ ։
Հերիք է հրեշտակի թեվերով , անմեղ դեմքով , կյանքի ընթացքում ոչ մի մեղք չգործած , սպիտակ թևավոր ձին հեծած փրկիչ ման գաք , նրանք միայն հեքիաթներում են ապրում!!!!
Ազգ ջան մեզ 2018թ խրատ չեղա՞վ , բացեմ մի գաղտնիք` հասկացեք պատահական մարդը չի կարող դառնալ երկրի ղեկավար, ԱՆՀՆԱՐ Է ! ԱՇԽԱՐՀԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՆ ՀԶՈՐՆԵՐԸ ՈՐՈՆՔ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՆ և ՉԵՆ ՏՐՎՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻՆ , ԱՅԼ ԿՈՆԿՐԵՏ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ՇԱՀԱՌՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ , ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՈՎ !!!
Ի՞նչ է մեզ պետք !!!
ԱՇԽԱՐՀԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՒԺԵՂՆԵՐԻՆ և ԽԵԼԱՑԻՆԵՐԻՆ‼️
1) Ուշքի գալ , դուրս գալ թմբիրից և իլյուզիայից , հանել մեր միջից անտարբերությունը սեփական երկրի նկատմամբ , վերացնել միտումնավոր , արհեստականորեն ներարկված ատելությունը Հայը Հայի նկատմամբ , դատել սառը և կոնկրետ փաստերով այլ ոչ թե նիկոլի կողմից հնարված և շատ ու շատ իբր ընդդիմադիր ձևացող , մի քանի կուսակցություն փոխած և տաք անկյուն ման եկող մարդկանց բերաններով արտահայտվող , մոնիպուլացնող արդեն ստանդարտ դարձած ստերով և հեքիաթներով , որով վեց տարի քայքայեցին մեր հայրենիքը և ազգը որի շնորհիվ կորցրեցինք Արցախը , հաղթական պատիվը ու հարգանքը աշխարհի մոտ և ունեցանք հազարավոր զոհեր!!!
2) Հավաքվել այն առաջնորդի շուրջ ով Հայամետ է , պետականամետ, ունի դրացիական հզոր կապեր գերտերությունների ղեկավարների հետ , որի հետ հաշվի կնստեն և ձայնը լսելի կլինի ։ Հիշե’ք աշխարհը հաշվի է նստում խելացիների և հզորների հետ!!!
3) Վերականգնել մեր երբեմնի հաղթանակած ոգին, ծնկաչոք աղոթել մեր Աստծուն և Քրիստոսին , մեծարենք և փառաբանենք մեր Հայ Առաքելական Եկեղեցին, սկսենք նորից հավատալ Հայի անկոտրուն ուժին , դեն նետենք հիասթափությունը , վախը և ազգին քայքայելու համար ներարկած պառակտումը և սուտը , վերադառնանք հայկական ընտանեկան արժեքներին և ավանդույթներին` որտեղ տղամարդը հերոս զինվոր էր , օրինակ և մեծություն երեխաների համար իսկ մայրը օջախի սրբությունն և տան սյունը, իսկ բարոյականությունը մեծ արժեք և պարծանք Հայի օջախում !!!
Ազգ ջան հիշեք մեր պատմության ընթացքում քանի անգամ է Հայը վերածնվել և կրկին կերտել հաղթանակներ ու պետություն ։ Հիասթափվել կամ կոտրվել ՉԿԱ !!! Մենք պարտական ենք մեր Հայրենիքին և ապագա սերունդներին !!!
Ես հավատում եմ մենք ունենալու ենք հզոր Հայրենիք ‼️2024թ լինելու ծանր , բայց արժանապատիվ պայքարի տարի✊️✊️
Առաջ Աստված ✊️✊️✊️🇦🇲🇦🇲🇦🇲