Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Հայաստանի քննչական կոմիտեն պատրաստ է Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությանը

Քննչական կոմիտեից  NewDay.am-ին հայտնում են․

«Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  փոխդեսպան, Նորին Մեծության հյուպատոս Փոլ Մորիսն այցելել է ՀՀ քննչական կոմիտե։

Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ ուրախալի համարելով Կոմիտեի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության միջև համագործակցությանը միտված հաղորդակցության հաստատումը։

Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստ է ինչպես դեսպանության, այնպես էլ՝ Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությանը, փորձի, տեղեկատվության փոխանակմանը, իրավապահ ոլորտում բարեփոխումներին ուղղված համատեղ նախագծերի իրականացմանը։

Պարոն Մորիսը ողջունել է համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ կարևորում է քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիքների ստեղծումը և հանցավորության դեմ պայքարի խթանումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև քննչական հարցումներին արձագանքելու օպերատիվությունը և արդյունավետությունը բարձրացնելու, քրեական վարույթների շրջանակներում Հայաստանի և Միացյալ Թագավորության քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ, ըստ անհրաժեշտության իրավասու մարմիններին հարցումներով դիմելու գործընթացի իրականացմանն առնչվող հարցեր։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031