Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

00 DD 000 գոլդ համարանիշը՝ 29 միլիոն դրամ, ավելի թանկ քան 00 OO 000 համարանիշները․ Փաշինյանի ռեկետը

Գոլդ համարանիշների ձեռքբերման վերաբերյալ քննարկումները ակտիվորեն շարունակվում են։ Սոցցանցում էր հայտնվել նաև լուսանկար, որում երևում էր, որ 00 DD 000 գոլդ համարանիշները Rolls-royce Spectre մակնիշի մեքենայի վրա են։

NewDay.am-ին հայտնի դարձավ, որ այդ համարանիշները աճուրդում ամենաթանկ վաճառվածն է եղել։ Համարանիշը վաճառվել է 29 միլիոն դրամով, ավելի թանկ, քան 00 OO 000-ն, այն 23 միլիոն էր վաճառվել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից NewDay.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը համարանիշների վաճառքի վերաբեյալ, այլ մանրամասներ չներկայացրեցին, գնորդի անունը ևս հրաժարվեցին ներկայացնել։

Հիշեցնենք, որ armlur.am-ի տեղեկություններով՝ համարանիշների սեփականատերը Դավիթ Դավթյանն է, նա «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» կառուցապատող ընկերության սեփականատերն է։

Նշենք, որ գոլդ համարանիշների վաճառքը իշխանությունը դիտարկում է, որ որպես բյուջե լցնելու ձև և նույնիսկ դրանք գնելու համար տարբեր ճնշումներ է գործադրում, այս մասին անգամ ՔՊ-ականներ են խոսում, հետո էլ ծիծաղում, թե փողը քերեցին, գնորդներն էլ թիրախավորվեցին՝ որտեղից իրենց այդքան փող։ Փաստորեն «սրամիտ» Նիկոլ Փաշինյանը փորձել է մի գնդակով երկու նապաստակ խփել՝ ռեկետ անելով ու հետո էլ փող տվողներին քննադատության թիրախ դարձնելով։

Հիշեցնենք, որ աճուրդով 7 համարանիշ է վաճառվել, ընդհանոր կազմել է 156 մլն դրամ։

Անի Գևորգյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև