Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ինչպե՞ս կառավարությունն աճպարարությամբ մի ամբողջ տարի անկում ապրող արդյունաբերության ոլորտում 2023թ. տարեվերջի 2 ամսում աճ «արձանագրեց».168.am

Կառավարությունն անցնող տարին ամփոփող իր զեկույցում, խոսելով արձանագրված բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի մասին, ներկայացնում է մի շարք գործոններ, որոնք դրական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի բարձր աճի վրա։ Մասնավորապես կառավարությունն իր տարեկան կատարողական զեկույցում գրում է. «2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ: ՀՆԱ-ի բարձր աճը պայմանավորված է եղել աշխատանքի արտադրողականության, ներդրումների, զբաղվածության և արտաքին առևտրի զգալի աճով։ 2023 թվականի բարձր աճը վկայում է ՀՆԱ-ի պոտենցիալի աճի արագացման մասին»:

Ինչի՞ մասին է լռում կառավարությունը։ Անհերքելի է, որ թվարկված բոլոր դրական միտումները հիմնականում պայմանավորված են եղել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած բարենպաստ արտածին գործոններով՝ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով, դրանցով պայմանավորված օտարերկրյա ներդրումների աճով, ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով կտրուկ ավելացած վերաարտահանումով և այլն։

Պետք է նշել, որ արձանագրված տնտեսական աճն առավելապես «ապահովվել» է տնտեսության «ոչ արտահանելի» ճյուղերի շնորհիվ: Մասնավորապես` արձանագրված 8.7% տնտեսական աճին առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտները, ընդհանուր առմամբ, նպաստել են 7.8 տոկոսային կետով:

Ցավալին այն է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը յուրաքանչյուր հարցին նայում է կարճաժամկետ՝ տվյալ պահին տպավորություն թողնելու տեսանկյունից, բայց չի գիտակցում, որ հետագայում, եթե նշված միտումները շարունակվեն` «ոչ արտահանելի» ճյուղերի առաջանցիկ աճը պահպանվի, ապա ՀՀ տնտեսության կառուցվածքի վերջին շրջանում առկա «դեֆորմացիան» էլ ավելի է խորանալու՝ հանգեցնելով «արտահանելի» հատվածների տեսակարար կշռի նվազմանը։ Սա Հայաստանի տնտեսության վրա լրջագույն հետևանք կարող է թողնել, քանի որ, որպես կանոն, «ոչ արտահանելի» ճյուղերը, օրինակ՝ բնակարանային շինարարությունը և առևտուրը, գրեթե չեն նպաստում տնտեսության ներուժի աճին, իսկ իրավիճակի փոփոխության դեպքում դրանց աճը կարող է կտրուկ կանգ առնել՝ հանգեցնելով՝ ինչպես այդ ոլորտի, այնպես էլ՝ հարակից սպասարկող ոլորտների անկմանը: Այդ իսկ պատճառով, կայուն տնտեսական աճի տեսանկյունից կարևորվում է «արտահանելի» ճյուղերի աճը (օրինակ՝ արդյունաբերության և գյուղատնտեսության), որոնք պակաս զգայուն են արտաքին ցնցումների հետևանքով ներքին պահանջարկի փոփոխության նկատմամբ, և որոնց զարգացումը հանգեցնում է երկրի մրցունակության բարձրացմանը։

Կառավարության զեկույցում առանձին ուշադրության է արժանի արտաքին առևտրի ոլորտը, քանի որ այս ոլորտի վերաբերյալ ներկայացված ցուցանիշներում որոշակի անտրամաբանություն կա։ Այսպես՝ կառավարությունն ինքն իր հերթին 2023թ. կատարողական զեկույցում արձանագրում է, որ. «Ապրանքների արտաքին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 46%-ով՝ կազմելով 20.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ներմուծումն աճել է 40.2%-ով, իսկ արտահանումը՝ 55.3%-ով՝ կազմելով համապատասխանաբար 12.3 մլրդ ԱՄՆ դոլար և 8.4 մլրդ ԱՄՆ դոլար»։

Ինչի՞ մասին է լռում կառավարությունը։ Ցուցանիշներից ակնհայտ է, որ արտահանման աճի բարձր տեմպերը գերազանցում են հանրապետության տնտեսության արտահանման պոտենցիալին և ևս մեկ անգամ փաստում են, որ դրանք զգալի չափով պայմանավորված են վերաարտահանման երևույթի առկայությամբ՝ կապված ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հետևանքով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ:

Պատահական չէ, որ արտահանման աճին զգալի նպաստում ունեցած ապրանքախմբերի մեծ մասի դեպքում արտադրությունը ՀՀ-ում կա՛մ ընդհանրապես բացակայում է, կա՛մ արտադրության ծավալներն էապես զիջում են արտահանման ծավալներին։ Բացի այդ, թե՛ արտահանման, և թե՛ ներմուծման աճին առավել մեծ նպաստում ունեցած ապրանքախմբերը նույնն են՝ «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» և «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ»։ Ընդ որում, վերաարտահանման՝ 2022թ. և 2023թ. առաջին երեք եռամսյակների համար «ավանդական» դարձած ուղղություններին տարեվերջին ավելացել են նորերը՝ պայմանավորված «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի թե՛ արտահանման, և թե՛ ներմուծման ծավալների կտրուկ աճով։ Հենց այս երևույթով էր պայմանավորված 2023թ. տարեվերջին արձանագրված ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների կտրուկ աճը (նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ նոյեմբերին՝ 13.7, դեկտեմբերին՝ 9.4 անգամ)։

Ընդ որում, այդ ամիսներին նաև արձանագրվել է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի գծով թե՛ արտահանման, և թե՛ ներմուծման ծավալների կտրուկ աճ։ Այնինչ, արտադրության ծավալների վերոհիշյալ չափազանց մեծ աճերի պայմաններում, մշակող արդյունաբերության ոլորտում զբաղվածների թիվը դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, գրեթե չի փոխվել, իսկ նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, նույնիսկ այդ թվի փոքր նվազում է արձանագրվել։ Մինչդեռ տրամաբանորեն անհնար է պատկերացնել ոսկերչության ոլորտի արտադրանքի ծավալների նման կտրուկ աճը՝ առանց աշխատատեղերի ավելացման։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ չափազանց իրատեսական է այն ենթադրությունը, որ պարզապես գործ ունենք վիճակագրական «աճպարարության» հետ՝ ամենայն հավանականությամբ, այդ ապրանքները ներկրվել են Հայաստան (գուցե նաև՝ հումքի անվան տակ), իսկ հետո՝ մի փոքր մշակում անցնելուց հետո, որպես հայաստանյան ձեռնարկություններում արտադրված պատրաստի արտադրանք, արտահանվել են այլ երկրներ։

Հարկ է նշել նաև, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին միայն ոսկերչական արտադրանքի արտահանման ամսական ծավալը գերազանցել է նախորդ ամիսներին ամբողջ արտահանման ամսական ծավալին։

«Բարի անվանդույթի» համաձայն՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից արձանագրվող դրական ցուցանիշների ու աննախադեպ աճերի հիմքում, ինչպես միշտ, արտաքին գործոնների առկայությունն է, որոնք կառավարության ներկայացուցիչները շատ հմուտ փաթեթավորում են ու ներկայացնում՝ որպես սեփական քրտնաջան աշխատանքի արդյունք՝ այս միջոցով փորձ կատարելով հաճոյանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և արդարացնել տարվա կտրվածքով Հայաստանի պետական բյուջեից միլիոնավոր դրամների անիմաստ վատնումներն ու պարգևավճարային ֆոնդերը։
168.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031