Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

ԱԺ օթյակում Փաշինյանի «шխրшնшյի» պատճառով պшտшնդ մնացած երեխաների ինքնազգացողությունը վատացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության հնգամյա ծրագրի 2023-ի վերաբերյալ զեկույցը, որի առիթով առավոտից ԱԺ-ում էին կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեծ ընդմիջումից հետո վերսկսված նիստի ընթացքում Փաշինյանը որոշեց բարձրանալ լրագրողների օթյակ, որտեղից նիստին հետեւում էին ԱԺ-ում այդ օրը հյուրընկալված՝ մարզերից եկած պատանիները:

Մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ երեխաներին այցելած վարչապետին օթյակից դուրս գալիս շրջապատեցին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները՝ փորձելով պետության ղեկավարից մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։ Ստացվեց այնպես, որ մոտ 1 ժամ  երկու տասնյակ պատանիներ ստիպված փակված մնացին օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների:

Ընթացքում նրանք մի քանի փորձ արեցին՝ օթյակից հեռանալու, բայց Փաշինյանի «ախրանան» դրսից ամուր փակել էր օթյակի դռները, քանի որ վարչապետը թիկունքով կանգնած էր դռների առաջ։

Բարեբախտաբար, Փաշինյանը ճեպազրույցի կեսից նյարդայնացավ եւ կիսատ թողնելով հարցուպատասխանը՝ հեռացավ: Ավելի ուշ տեղեկացանք, որ օթյակում գտնվող մի քանի պատանիների ինքնազգացողությունը վատացել էր, եւ եթե հարցուպատասխանը երկար ձգվեր, ապա հետեւանքներն ավելի վատ կլինեին»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031