Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ այսօր ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստում քննարկվել են դաշինքի համատեղ օդային ուժերի զարգացման և Կենտրոնասիական տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ երկրների ռազմական ղեկավարները «համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի պատրաստման պրակտիկայում»։ Ամփոփելով հանդիպումը՝ Գերասիմովը նշել է, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը «տեղի է ունեցել գործնական և կառուցողական մթնոլորտում, և արդյունքները կնպաստեն ռազմական անվտանգության առաջանցիկ զարգացմանն ու ամրապնդմանը»։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:
Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչներ նիստին չեն մասնակցել։

















































