Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտnն շnւռ եք տալիս հենց հիմա. nuտիկшնшկшն բեuպրիդել Կիրшնցnւմ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրшնցին ձեռքերը վեր վшզում է, մի քանի տասնյակ nuտիկшններ հшրձшկվnւմ են նրա վրա | ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա. մանրամասներ | Ոuտիկшնnւթյnւնն nւժ գnրծшդրելnւ լեգիտիմ իրшվnւնք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան | Պшրզվել են «Ուրшլ» մшկնիշի шվտnմեքենայի վթшրմшն պшտճшռները. պшշտոնшտшր шնձինք են կшլшնшվnրվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռшզմшկшն nuտիկшնnւթյան պետը Կիրшնցnւմ huկnւմ է տшրшծքների հшնձնմшն գործընթացը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բերմшն ենթшրկել կիրшնցիներին. nuտիկшնnւթյшն հատուկ գործողությունը | Uшհմшնшզшտnւմը, Կադաստրի բառախաղը և պետության թշնшմիները. 168.am | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսանկարում պատկերված անձը nրnնվում է | Կшրմիր գլխшրկները երևի шմnթից uևшցել են, հիմա սև գլխшրկով են. Բագրատ Սրբազան | Ավելի քան 1 ժամ է` Կիրшնցում էլեկտրшէներգիш չկш | Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պшյքшրը, որքան էլ шպoրինի բռնшճնշnւմներ լինեն, միևնույն է, պшյքшրը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջшնի իշխшնnւթյnւնը գnյnւթյnւն չունեցող պատմական փաստեր է հնարում իր шրшրքները լեգիտիմшցնելու համար | 13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. Հրապարակ | Uպшնnւթյnւն` Հրшզդшնի կիրճում գnրծnղ ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կшլшնшվnրվել

Լրահոս

Ադրբեջանը հիմնահատակ քшնդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

Հաստատվում են այն տեղեկությունները, թե Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։

Karabakh Records-ը X-ի իր էջում արբանյակային լուսանկարներ է հրապարակել, ինչպես նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքի տեսանյութը, համաձայն որի՝ Շուշիի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հողին է հավասարեցվել։

Ըստ ավելի վաղ արված հրապարակումների՝ հայկական եկեղեցին քանդվել է  2024 թ-ի փետրվարին։

Caucasus Heritage Watch-ը X-ի էջում ևս ահազանգում է, որ Բաքուն հիմնահատակ ավերել է հայկական եկեղեցին։

Գրառման մեջ ասվում  է, որ 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ավերվել է Շուշիի 177-ամյա հուշարձան Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Սա Ադրբեջանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի Արդարադատության միջազգային դատարանի  հրամանի կոպտագույն խախտում է։

Կանաչ ժամը (Կանաչ, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթները կանաչ էին ներկված) կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Գեղեցիկ և լավ պահպանված եկեղեցին՝ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի շնորհիվ տեսանելի էր քաղաքի բոլոր հատվածներից, այն կառուցվել է քաղաքի հյուսիսիային հատվածում:

20-րդ դարի 20-ական թվականներին` խորհրդային կարգերի հաստատվելուն պես, ի թիվս մյուս եկեղեցիների, իր գործունեությունը դադարեցնում է նաև Կանաչ ժամը: Մինչև Շուշիի ազատագրումը եկեղեցին ադրբեջանցիների կողմից ծառայել է որպես առողջարանային համալիրի մի մաս:

Եկեղեցին սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ սրբոց Վարդանանց տոնին: Պատերազմի ավարտից հետո եկեղեցին մի քանի անգամ վերանորգվել էր: Բարեկարգվել էր եկեղեցու տարածքը, կառուցվել էին հովվատունը, գրատունը, ժողովատեղին:

2022թ. հուլիսին Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն ահազանգել էր, որ Կանաչ ժամ եկեղեցին ամբողջովին ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Ծառայությունը հայտնել էր, որ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։

Facebook
Twitter

Կարդացեք նաև