Երևանն ու Բաքուն պետք է համատեղ հանդես գան Մինսկի խմբի լուծարման առաջարկով․ Զախարովա | Կոչ ենք անում քրեաիրավական գնահատական տալ ինչպես արցախցիների նկատմամբ ատելnւթյան խոսք հնչեցնողներին, այնպես էլ՝ այդ խոսքը տարածողներին. ՀԺՄ | Փաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ. Սուրենյանց | Հայտնի է՝ ինչ են քննարկել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները | Կարծում ենք՝ օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ առաջարկով հանդես գան. ՌԴ ԱԳՆ | Ընդերքի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ կան ձերբակալվածներ | Ամեն շաբաթ կրնում ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ. պատրաստ ենք հաշտեցման առանցքային հարցերում աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին. Զախարովա | Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով | Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պшտերազմի մասին, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան | Էրդողանի կուսակցությունը շարունակում է կորցնել ընտրողների ձայները. սոցհարցում | Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան | Ձերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) | Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը | Ձեր «իրական Հայաստանը» Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջանն է». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը | 2018թ. պարտվել ու մերժվել է մեր ողջ գիտակից ժողովուրդը, բացի ՔՊ կոչվող կապիտուլյանտներից և ուտելու համար ապրող անգիտակից հատվածից. Արտակ Զաքարյան

Լրահոս

Ոuտիկшնnւթյnւնն nւժ գnրծшդրելnւ լեգիտիմ իրшվnւնք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ Ոստիկանության գվարդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտբնեց, որ ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի հանդիսանալու ոստիկանության ստորաբաժանման որևէ իրավահաջորդը։

Նա ասաց, որ մինչև 2025 թվականի հունվարի 10-ը նախատեսված է ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում և արդեն նշանակումից հետո երկամսյա ժամկետում ամբողջական ձևավորում։

Ըստ նրա՝ օրենքով սահմանվում է Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը։

«Ի տարբերություն ոստիկանության զորքերի, որն այս պահի դրությամբ գործում  է այլ զորքերի բնորոշման դաշտում, ոստիկանության գվարդիան այլևս դուրս է գալու այդ կարգավիճակից, լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ այդպիսով վերացնելով երկակի կարգավիճակը, որը զուգակցվում է արտաքին և ներքին անվտանգության սպասարկման հետ և այդպիսով հանդիսանում զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը»,- ասաց Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ նախագիծը ոստիկանության բարեփոխումների հերթական շատ կարևոր փաթեթն է։

Ըստ Փաշինյանմի՝ ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա, որպես ծառայություն կդառնա անիմաստ։ Այլ բան, որ իրենք պետք է ունենան շատ հստակ ստանդարտներ։

Նա նաև հավելեց՝ սա կարևոր է և՛ քաղաքացուն պաշտպանելու համար, և՛ ոստիկանին պաշտպանելու համար։

«Կարևոր է հանրային հաղորդակցությունը, որ մարդիկ հասկանան՝ ինչ ենք անում, ինչի ենք անում, որ մեր նպատակադրումները բոլորին պարզ լինեն և մեր նպատակադրումները աղավաղելու հնարավորություն չտանք որևէ մեկին»,- նշեց Փաշինյանը։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև