Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտnն շnւռ եք տալիս հենց հիմա. nuտիկшնшկшն բեuպրիդել Կիրшնցnւմ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրшնցին ձեռքերը վեր վшզում է, մի քանի տասնյակ nuտիկшններ հшրձшկվnւմ են նրա վրա | ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա. մանրամասներ | Ոuտիկшնnւթյnւնն nւժ գnրծшդրելnւ լեգիտիմ իրшվnւնք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան | Պшրզվել են «Ուրшլ» մшկնիշի шվտnմեքենայի վթшրմшն պшտճшռները. պшշտոնшտшր шնձինք են կшլшնшվnրվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռшզմшկшն nuտիկшնnւթյան պետը Կիրшնցnւմ huկnւմ է տшրшծքների հшնձնմшն գործընթացը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բերմшն ենթшրկել կիրшնցիներին. nuտիկшնnւթյшն հատուկ գործողությունը | Uшհմшնшզшտnւմը, Կադաստրի բառախաղը և պետության թշնшմիները. 168.am | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսանկարում պատկերված անձը nրnնվում է | Կшրմիր գլխшրկները երևի шմnթից uևшցել են, հիմա սև գլխшրկով են. Բագրատ Սրբազան | Ավելի քան 1 ժամ է` Կիրшնցում էլեկտրшէներգիш չկш | Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պшյքшրը, որքան էլ шպoրինի բռնшճնշnւմներ լինեն, միևնույն է, պшյքшրը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջшնի իշխшնnւթյnւնը գnյnւթյnւն չունեցող պատմական փաստեր է հնարում իր шրшրքները լեգիտիմшցնելու համար | 13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. Հրապարակ | Uպшնnւթյnւն` Հրшզդшնի կիրճում գnրծnղ ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կшլшնшվnրվել

Լրահոս

ՌԴ քաղաքացիների կողմից խnւլիգшնnւթյnւն կատարելու վшրnւյթի նшխшքննnւթյnւնն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Թումանյան և Մաշտոց փողոցներում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ, ՌԴ քաղաքացի 22-ամյա երիտասարդն իր 19-ամյա ընկերուհու հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել խուլիգանական գործողություններ և հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու եղանակով շահույթ ստանալու շուրջ և այդ նպատակով կատարել են դերաբաշխում:

2023թ․ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկը, բարոյական նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, բարձրացել է Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող վաճառակետի ցուցափեղկի վրա, որի պատճառով այն կոտրվել է: Ապա հարևանությամբ գործող վաճառքի կետի ցուցափեղկին շարված մրգերը նետել է աշխատակցի վրա՝ այդ կերպ ստորացնելով վերջինիս, որից հետո մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոց փողոցում գործող ծաղկի վաճառակետին և կրկին նույն դրդումներով ծաղիկները նետել է գետնին և տրորել դրանք՝ հնչեցնելով հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ:

Նույն ընթացքում վերջինիս 19-ամյա ընկերուհին, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, այլոց ուշադրությունն իրենց խուլիգանական գործողությունների վրա սևեռելու նպատակով, հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել և ամբողջ ընթացքում տեսանկարահանել և հասարակության անդամների համար հասանելի սոցիալական հարթակներում հրապարակել է ընկերոջ հակաօրինական և հակաբարոյական գործողությունները, քաջալերել դրանք՝ տալով անբարո արարքներ կատարելու նոր գաղափարներ՝ նպատակ ունենալով տարբեր սոցիալական հարթակներում տեղադրված այդ տեսանյութերի դիտումներից շահույթ ստանալ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։

Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել 19-ամյա աղջկա կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս նաև վարույթի շրջանակներում դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ մեղսագրվող արարքների նկատմամբ աղջիկը ճանաչվել է անմեղսունակ, և գնահատվել է, որ նա կարիք ունի հարկադիր բուժման:

Ելնելով դրանից՝ 19-ամյա աղջկա վերաբերյալ մասն անջատվել է առանձին՝ բժշկական հարկադրանքի վարույթում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ  բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև