Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան

Լրահոս

«Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրшժшրшկшն չի տալիս (Հրապարակ)

«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, բայց իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչեւ վերջ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

Լրատվամիջոցները գրել էին, որ երեկ կառավարության անդամների հետ հանդիպումից հետո Շահինյանը որոշել է հրաժարական տալ։

«Հրաժարական ինչու՞ եմ տալիս, ես իմ գյուղացու կողքին կանգնած եմ։ Իմ գյուղացիների, իմ գյուղի պաշտպանն եմ ու վերջ։ Իմ երկիրը պիտի պաշտպանեմ։ Հանդիպման ժամանակ ասացին՝ ինչ որոշել են այդ էլ անելու են։ Հանդիպման արդյունքում ոչ մի փոփոխություն չեղավ։ Ասացին՝ հնարավոր է սահմանագծի փոփոխություն լինի, շեղվի, բայց Կիրանցի կողքի Խրեմլու գյուղը հանձնվելու է»,-պատմել է Շահինյանը։

Մհեր Գիրգորյանից բացի, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության այլ անդամներ։

Փաշինյանը հանձնվող գյուղերի վարչական ղեկավարներին ասել է՝ ինչ անում է, ժողովրդի համար է անում, որ երկրում խաղաղություն լինի։

«Մենք՝ բոլոր վարչական ղեկավարներով, ասել ենք՝ չենք ուզում հանձնեք այդ գյուղերը, Փաշինյանն էլ, թե՝ երկրի համար եմ անում, որ խաղաղություն լինի, հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է»,-նշել է Շահինյանը։

Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, մոտ 5 ժամ։ Կամո Շահինյանի խոսքով՝ ավարտվել է գիշերը՝ ժամը 23։30-ին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031