Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Մայիսի 8-ը Նիկոլը ջնջեց մեր օրացույցից, բայց ջնջեց ժամանակավոր, գրեթե կասկած չունեմ, որ Շուշիի Ղազանչեցոցի զանգերը դեռ ավետելու են հայի ու հայկականության մասին. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․

«Противника не вижу»․․․ սա էր այն ավետաբեր խոսքը, երբ 1992 թվականի մայիսի 8-ին ռադիոկապով ասվեց Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին (այս մասին նախագահ Սարգսյանը կխոսի միայն 30 տարի անց)։ Ավելին, միայն 25 տարի անց մենք բոլորս կտեսնենք «Утверждаю» բառը՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի պլանի տակ։ Սա մի գործողություն էր, որ փոխեց Հայոց ժամանակակից պատմության ընթացքը և սկիզբ դրեց հաղթանակների շքերթին, սրանք դատարկ խոսքեր չեն՝ ուղղակի պատմական նոթեր։
Կար ժամանակ՝ ուղիղ 28 տարի, երբ մայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր․ սիրտս թրթռում էր ուրախությունից և թնդում։ Առաջին անգամ այդ զգացումն ապրեցի 1992 թվականին, երբ դպրոց գնալիս (երկրորդ դասարան էի), առավոտյան 8։20 ռադիոն հայտարարեց, որ մերոնք մտան Շուշի։ Չնայած առանձնապես բան չհասկացա, բայց ներքուստ զգում էի, որ տեղի ունեցածը մի շրջադարձային իրադարձություն էր, քանի որ հնչած լուրին հաջորդեցին հայրենասիրական երգերի շարքը։ 7-ամյա դպրոցականի համար այդ օրը դարձավ մի առանձնահատուկ, և տարիներ անց արդեն խորքային ընկալում էի, թե իրականում ինչ է տեղի ուենցել։
Պաթոսի ու էմոցիայի ժամանակները վաղուց անցել են ու հիմա եկել է իրավիճակի ճիշտ ու սթափ գնահատելու պահը։ Իսկ իրականությունն այն է, որ 30 տարուց ավել բանակ կառուցողները՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգյսանը և մյուս հայ ռազմա-քաղաքական ղեկավարները Նիկոլի ու իր նմանների կողմից պիտակավորվեցին «բանակը թալանողներ»։ Հասկանում եք բանակ սարքողներին սարքեցին «բանակ թալանող» և ոչ ոք չէր հարցնում, թե էտ ինչպես, դարեր շարունակ սեփական ազգային բանակ չունեցող ազգը հանկարծ կանոնավար բանակ ունեցավ։
Մայիսի 8-ը Նիկոլը ջնջեց մեր օրացույցից, բայց ջնջեց ժամանակավոր, գրեթե կասկած չունեմ, որ Շուշիի Ղազանչեցոցի զանգերը դեռ ավետելու են հայի ու հայկականության մասին, ու դա տեսնելու ենք բոլորս։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031