Լրագրողների հետ զրույցում Կիրանցի մուտքի մոտ Բագրատ Սրբազանը հայտնեց՝ սահմանը չեն գծում, սահմանը զատում են թշնամու թելադրանքով:
«Այսօր ու վերստին նրանք նոր գերեզմանաքար են դնում Հայաստանի Հանրապետության վրա, սա գյուղի հետ շատ քիչ առնչություն ունի»,- ասաց նա:
Սրբազանը քմծիծաղով արձագանքեց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքի տարածած տեղեկությանն առ այն, որ Կիրանցում սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը, այդ պատճառով են ոստիկանական կուտակումներն ու Կիրանցի մուտքի փակ լինելը։
Նա ասաց, որ այս երկրում ոչ մի մարմին չի աշխատում բացի «Հայկական ժամանակ»-ից։
Ըստ Սրբազանի՝ այստեղ կսարքեն Բերձորի միջանցքը։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից հետո կիրանցեցիները կրկին ճանապարհը փակել էին:

















































