Skip to main content

Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան

Լրահոս

ՍԴ անդամի թեկնածուն «Unրnuի» հիմնադրամի խորհրդի նախագահ է եղել. Ագնեսա Խամոյան

Այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ Ագնեսա Խամոյանը ասաց, որ ՍԴ անդամի թեկնածուն «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստանի», իսկ հասարակության մեջ առավել հայտնի «Սորոսի» հիմնադրամի խորհրդի նախագահ է եղել։

Նա նշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի կողմից ներկայացված կենսագրական տվյալներում այս կետը բացակայում է։

Թադևոսյանը նշեց, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել ինքնաառաջադրված ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ապա ներկայացրեց նրա կենսագրությունը` նշելով, որ Խաչատուրյանը 2006-2013 թթ. նաև աշխատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը` 2006 թ. որպես ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական փոխհամագործակցության բաժնի օգնական, իսկ նաև 2007-2013 թթ.` ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավական հարցերով մասնագետ։

Արձագանքելով` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց` էլ ինչո՞վ է զբաղվել Խաչատուրյանը 2009-2013 թթ. և 2016-2020 թթ., քանի որ Թադևոսյանի ներկայացրած կենսագրության մեջ բացակայում էր գործունեության մի դրվագը։

«2009-2013 թթ Դավիթ Խաչատուրյանը եղել է «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստանի», իսկ հասարակության մեջ առավել հայտնի «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ 2016-2020 թթ. նա եղել է հիմնադրամի խորհրդի նախագահ։ Ինչո՞ւ էր ձեր ներկայացրած կենսագրության մեջ բացակայում այս դրվագը ու ըստ ձեզ` ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Խաչատուրյանի` ՍԴ անդամ դառնալու դեպքում իր կողմնակալության կամ անկողմնակալության վրա»,- ասաց պատգամավորը։

Առաջին հարցի ի պատասխան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ կենսագրական տվյալների դեպքում ինքը հիմք է վերցրել հանրային հարթակներում ու պաշտոնական էջերում` ոչ թե առհասարակ, այլ դատական իշխանության բաց հարթակներում առկա տվյալները, իսկ մյուս հարցերը նա պատգամավորին խորհուրդ տվեց ուղղել անձամբ թեկնածու Խաչատուրյանին։

ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ելույթից հետո Խամոյանը նրան ևս հարց ուղղեց` ասելով. «2006-2013 թթ. Դուք միաժամանակ աշխատել եք ԱՄՆ պետքարտուղարությունում և եղել եք «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստանի» խորհրդի նախագահ։ Ապացուցե՛ք, որ այսպիսի հարուստ կենսագրությամբ Դուք ազդեցության գործակալ չեք, ներկայացրե՛ք երաշխիքներ»։

Խաչատուրյանն ի պատասխան ասաց, որ հիմնադրամի խորհրդի նախագահ լինելը հասարակական գործունեություն է եղել ու որպես ծախսերի փոխհատուցում` ամսական ստացել է սիմվոլիկ գումար` մոտավորապես 100 ԱՄՆ դոլար։

«Ազդեցության գործակալի մասով հարցադրումը թողնում եմ Ձեր խղճին։ Եթե ես սկսեմ երաշխիքներ ներկայացնել, դա նշանակում է, որ կա վտանգ, որից պաշտպանվելու համար պետք է երաշխիքներ ներկայացնեմ։ Դրա կարիքը չկա, քանի որ ես ոչ մի բան չեմ թաքցնում»,- հայտարարեց Խաչատուրյանը, ինչին արձագանքելով Խամոյանը նախ նախապես շնորհավորեց նրան, քանի որ վստահ է` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ նրան անպայման ՍԴ անդամ է ընտրելու, ապա հավելեց, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայր լինելու հանգամանքը չի ապահովում նրա` անկողմնակալ լինելը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև