ՏԱՍՍ-ը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադ չի մեկնել և չի մասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։
Նշվում է, որ Հայաստանը վերջերս բացակայում է որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումներից։
Փաշինյանը ներկա չի եղել ՀԱՊԿ որոշ գագաթնաժողովներին։

















































