Այսօր Շինուհայրում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։
Ըստ նրա՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։
«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»։
Փաշինյանը նաև հայտնեց, որ Սյունիք այցի ըանթացքում չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում։
Նա նշեց, որ չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսեցել են Իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և իրենց անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին։

















































