Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է Մախաչկալայում և Դերբենտում հակաահաբեկչական գործողության ավարտի մասին։ Կոմիտեն հայտնել է, որ բոլոր հարձակվողները սպանվել են:
Գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների վերացման արդյունքում ժամը 08:15-ին Դաղստանի Հանրապետության Մախաչկալայի և Դերբենտի վարչական սահմաններում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը։
Նշենք՝ երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Դերբենտում գտնվող սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։ Սպանվել է վեց զինյալ։ Նրանցից երեքը հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:















































