Skip to main content

«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա | Տիգրանաշենի հանձնումը կկտրի Հայաստանի հարավային զարկերակը. Գալչյանը՝ «անկլավների», լոգիստիկ ճգնաժամի և տարածքային փոխանակման հնարավորության մասին | Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան | Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին | ՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել | Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան | Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի մասին ԱԺ ամբիոնից դատողություններ անելուց առաջ արժե պատասխանել մեկ պարզ, բայց քաղաքականապես շատ ծանր հարցի․ Հենրիխ Դանիելյան | Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է․ Հայկ Մարտիրոսյան | Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT | Սեյրան Օհանյանի տիկնոջ նոր գրառումը | Արշավ-բանակում դեպի Խուստուփ. Արցախի ՀՄԸՄ | Ասեց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը. Շարմազանով | Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի տարածքում, խարույկի շուրջ զրուցել մասնակիցների հետ | ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից․ ԱԳՆ | Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդական ինքնիշխանության սկզբունքներից․ Պուտին

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացո՞ւ է նշանակել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմում պարտություն կրելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը փոխեց ՀՀ պաշտպանության նախարարին։ Այդ պաշտոնին նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդական և մտերիմ Վաղարշակ Հարությունյանը, որը 2000-ականների սկզբներին մեծ սկանդալով էր հեռացվել զորքերից և զրկվել գեներալ-լեյտենանտի ուսադիրներից և Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ 2019 թվականի օգոստոսին վերականգնել զինվորական բարձրագույն կոչումը։

Մինչև Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելը Վաղարշակ Հարությունյանը զբաղեցրել է Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը և համակարգել է ռազմական բլոկը, իսկ այժմ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է պատգամավորի թեկնածու։

Տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակված Վաղարշակ Հարությունյանը պաշտոնը ստանձնելու պահին, ինչպես նաև ենթադրաբար ներկայում ևս հանդիսանում է օտարերկրյա պետության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Հարությունյանը անձնագիրը ստացել է 2015 թվականի հուլիսի 2-ին Ռոստովի մարզի դաշնային միգրացիոն ծառայության (ОУФМС) բաժնի կողմից և գրանցված է Ռուսաստանի Դաշնություն, Ռոստովի մարզ, ք. Կամենսկ-Շախտինսկի, Պուշկինի փողոց 28 հասցեում։

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջներից ելնելով՝ չի հրապարակվել պարոն Հարությունյանի անձնագրի համարը։

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Պաշտպանության նախարար կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և ընտրական իրավունք ունեցող անձը։

Փաշինյանը պարտավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Արդյո՞ք իմացել է Վաղարշակ Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին և չարաշահել պաշտոնական դիրքը՝ դիտավորությամբ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օտարերկյա պետության քաղաքացուն նշանակելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում։

2. Արդյո՞ք Փաշինյանը բավարար չափով չի տիրապետել իրավիճակին և ՀՀ Զինված ուժերի համար ամենապատասխանատու պաշտոնին նշանակել ու բարձագույն ռազմական կոչումներ շնորհել օտարերկրյա պետության քաղաքացու։

3. Ի՞նչպես է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես պատգամավորի թեկնածու գրանցել շաբաթներ առաջ Փաշինյանի մտերիմ Վաղարշակ Հարությունյանին՝ ենթադրաբար ՌԴ քաղաքացիություն ունեցող անձի, որը առաջիկա ընտրություններում ենթադրաբար կարող է կատարել ընդդիմությունից ձայներ խլողի և «ձայներ փոշիացնողի» դեր։

Ի դեպ, մեր աղբուրները փոխանցում են, որ Վաղարշակ Հարությունյանը ենթադրաբար միակ պաշտոնյան չի եղել, որը նախարարի պաշտոնը զբաղեցնելու պահին ունեցել է ՌԴ քաղաքացիություն։

Հիշեցնենք, ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի նաև Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31