Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև

Հայաստանի բնակչությունը կվռնդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե Երևանն անցնի գազի եվրոպական գների, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Եվ իրոք, չէ՞ որ բոլորին պարզ է, որ եվրոպական գազի գներին անցնելու դեպքում Հ երկրի բնակչությունը այս քեռուն կեղտոտ ցնցոտիներով կքշի ուղիղ դեպի Փարիզ՝ իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ»,- գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակում։

Նա հիշատակել է Փաշինյանի խոսքերը Հայաստանի համար գազի ներկայիս գները՝ 1,000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար պահպանելու Ռուսաստանի պարտավորության մասին։ Այն դեպքում, երբ Եվրոպայում այս ապրանքի բորսայական գները 2026 թվականի մայիսին Նիդերլանդների TTF հաբում ֆյուչերսներով տատանվում էին 1,000 խորանարդ մետրի դիմաց 570–590 դոլարի սահմաններում, նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Մեդվեդևը կարծում է, որ այս իրավիճակում Հայաստանի վարչապետը փորձում է միանգամից դուր գալ աշխարհում ամենքին։

«Բայց այդպես չի լինում։ Տնտեսական իրողությունների համառ ոզնու վրա մերկ հետույքով վայրէջք կատարելու շանսերը՝ ինչպես կիևյան իշխանությունը 2014-ին, օրեցօր աճում են։ Այնպես որ, հենց ճիշտ ժամանակն է սկսելու բանակցությունները ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումների շուրջ՝ ծովով ուղիղ դեպի Հ երկրի նավահանգիստներ»,- հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև