Skip to main content

Դավիթ Համբարձումյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի որպես Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու, լայն թափով պատրաստվում է | Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինն ինձ չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն կատվածահար է, այդպես է ստացվում. Փաշինյան | ՊՆ եւ ՆԳՆ նախարարները վերանշանակվելու են | Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագուհուն ոնց պահի. Իվետա Մուկուչյանը՝ սիրելիի մասին | Հայ-ռուսական լարվածության խորացումը կարող է տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար. Տիգրան Դումիկյան | Խորովածի փառատոն․ գործելու է շուրջ 50 տաղավար | 6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանն (Լուլու) ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17,7 մլրդ դրամ | Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք | Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ | Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն

Լրահոս

Փաստացի, Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ հենց այս սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները. Իվետա Տոնոյան

Փաստացի, Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ հենց այս սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Պատճառը պարզ է դառնում․․․Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը որևէ իրավական կամ արդարադատական գործընթացի հետ կապ չունի։ Սա բացառապես քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ձևավորելն է, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը սահմանափակելը և նորմալ նախընտրական արշավը ջարդելու բացահայտ փորձ։

Այսօր միջազգային «Գելափ» կազմակերպության հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքները մատնում են իշխանության քայլերի իրական դրդապատճառը։ Ընդդիմադիր քաղաքական 4 ուժերը զգալի առավելությամբ հնարավորություն են ստանում նոր կառավարություն ձևավորելու։ Հենց այս իրականությունն է խուճապի մատնել Նիկոլ Փաշինյանին և ստիպել հերթական քաղաքական հետապնդումների ճանապարհով փորձել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը։

Փաստացի, Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ հենց այս սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները։ Եվ նաև հենց այս թվերն են Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակի և քաղաքական անհավասարակշռության հերթական ապացույցը։ Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չի շեղվելու իր որդեգրած քաղաքական ճանապարհից։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և ուժեղ Հայաստանի։

Մենք շարունակելու ենք հանդարտ, զուսպ ծրագրային քարոզարշավը, մեր ժողովրդի հետ բաց ու անկեղծ երկխոսությունը։ Վստահ ենք, որ որքան էլ իշխանությունները մինչև քարոզարշավի ավարտը փորձեն նոր ճնշումներ, սադրանքներ և հետապնդումներ իրականացնել, միևնույն է, հունիսի 7-ին մեր ժողովուրդը կատարելու է իր արժանապատիվ և ճիշտ ընտրությունը։ Իսկ այդ ընտրությամբ այս իշխանությունը ստանալու է ժողովրդի հստակ քաղաքական գնահատականը»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031