Ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված: Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։ Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են:
Տարածված տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նման ահազանգ ունենք, դեպքի վայրում են ոստիկանները, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգի իսկությունը: Տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում.»,-ասաց նա։

















































