Skip to main content

Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան

Լրահոս

Ինչպես և սպասվում էր, Ալիևը նոր նախապայմաններով է հանդես գալիս. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը

Ինչպես և սպասվում էր, Ալիևը նոր նախապայմաններով է հանդես գալիս, այսպես կոչված “խաղաղության պայմանագիրը” ստորագրելու համար…

Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ “Արևմտյան Ադրբեջանի համայնքի” ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը…

Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում “բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, և նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է”…

Ալիևը շատ լավ գիտի, որ Ադրբեջանը լքած 500 հազարից ավել հայերը և նրանց սերունդները երբեք չեն վերադառնա Ադրբեջան, բայց իր հովանավորությամբ և Նիկոլի պաշտպանության տակ գտնվելով 168 հազար ազերիները և նրանց սերունդները անպայման կվերադառնան Հայաստան և կիրականացնեն “Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է” ծրագիրը՝ փոխելով Հայաստանի ժողովրդագրական պատկերը… Ադրբեջանցիների Հայաստան լցվելուց հետո, ընդամենը 20 տարի հետո, հաշվի առնելով ազերիների բազմանալը և հայերի որոշ մասին չպայքարող և հայրենիք չսիրելու հանգամանքը, հայերը Հայաստանում դառնալու են փոքրամասնություն…

Հատկապես Ալիևին առաջանային հետաքրքրում է Հայաստանի արևելքը և հարավը ադրբեջանցիներով լցնելու պահը…»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև