Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը թիվ 52 հիմնական դպրոցի սան է եղել:
Դպրոցը հաղորդագրություն է տարածել՝ ցավակցելով հարազտներին։
«Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է:
Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն…
Բոլորիս խոնարհումը, հայրենասե’ր հայորդի»,- նշվում է հաղորդագրությւոնում:
Հուլիսի 19-ն Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել էր Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է մեկ սպա և մեկ կուրսանտ՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:















































