Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը

Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը, այդ մասին ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք, որպես ազգ, զգալի առաջընթաց ենք գրանցել վերջին երեքուկես տարում։ Այսօր Ամերիկան ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը։

Ամերիկան, առաջնորդող դեր խաղալու առումով, երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան այսօր:

Ես գիտեմ, որ դրանցից ոչ մեկին չէր հաջողվի հասնել առանց ձեզ, ամերիկացի ժողովրդի: Միասին մենք հաղթահարել ենք համավարակը և ամենամեծ տնտեսական ճգնաժամը Մեծ դեպրեսիայից ի վեր։ Մենք պաշտպանել և պահպանել ենք մեր ժողովրդավարությունը։ Մենք վերածնել և ամրապնդել ենք մեր դաշինքներն ամբողջ աշխարհում։

Ինձ համար մեծագույն պատիվ էր կյանքիս մի մասը լինելու ձեր Նախագահ: Թեև ես մտադիր էի վերընտրվել, բայց կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից և մնացած ժամանակահատվածում կենտրոնանամ նախագահի իմ պարտականությունների կատարման վրա։ Այս շաբաթվա վերջին ես ավելի մանրամասն կպատմեմ ժողովրդին իմ որոշման մասին»,- գրել է Բայդենը

Facebook
Twitter

Կարդացեք նաև