Skip to main content

Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան

Լրահոս

Գևորգն ինձ սովորեցրեց ապրել էմոցիան, ոչ թե խաղալ. Ռոմելա Սարգսյանը խոսել է իր և Գևորգ Գրիգորյանի մասին

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը վերջին տարիների ամենաքննարկված մեդիադեմքերից մեկն է։ Օրերս Ռոմելան հյուր էր «Ներս արի» գիշերային շոուին,որի ընթացքում խոսել է նոր անելիքների և «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի ավարտի մասին։

Ռոմելան նախ նշել է, որ նոր առաջարկներ կլինեն միայն, երբ ավարտվի հեռուստասերիալը։ 

«Նոր պլաններ կան, բայց այս պահին չեմ ուզում խոսել դրանց մասին, երբ հստակ որոշեմ՝ ինչ եմ անելու, հետո կհայտնեմ այդ մասին»,- նշել էր Ռոմելան ու խոսել Հեռուստասերիալում իր խաղընկերների մասին։

« Նախ ուզում եմ նշել Լիա Զախարյանին ու ասել, որ իր հետ շատ հեշտ է աշխատելը, և´ ինձ և´ Լիային միասին շատ հաճելի է նկարահանվելը, իսկ ինչ վերաբերում է Ելենա Բորիսենկոյին` նրա հետ արդեն երրորդ նախագիծն է ինչ նկարահանվում ենք, բացի նախագծերը Ելենայի հետ մտերիմ եմ նաև կյանքում , ինչը ևս օգնում է մեզ խաղալ մայր և դուստր»։

Վերջում Ռոմելան նաև անդրադարձավ իր անմիջական խաղընկերոջը՝ Գևորգ Գրիգորյանին։

«Գևորգից ես մի բան եմ սովորել, միշտ խոսում ենք այն թեմայովլ որ տեսախցիկի առաջ պետք չի խաղալ, ուղղակի պետքա լինել անկեղծ ու լինել էդ պահին էդ իրավիճակի մեջ։ Պետք ա նշեմլ որ ինքը շատ տաղանդավոր դերասան ա, ու Քանի որ Գևորգի մոտ դա շատ լավ ա ստացվում, ես իրենց սովորել եմ տեսախցիկի մոտ չխաղալ ու ավել բաներ չանել, թե ինչքանով ա դա ստացվում, թող հեռուստադիտողը իր գնահատականը տա։ Ամենաճիշտը այն է , որ բոլոր էմոցիաներն ապրես ոչ թե խաղաս դրանք»,- նշել էր Ռոմելա Սարգսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև