Skip to main content

Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան | Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ | Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ

Լրահոս

Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծեր բացել, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ․ Տիգրան Աբրահամյան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը` ՀՀ ՊՆ-ում ներկացուցիչ գործուղելու մտադրության վերաբերյալ, կառավարությունից այդպես էլ չպարզաբանվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան պատահական չբարձրաձայնեց այդ հարցը, ինչը նշանակում է, որ կողմերը դրա հետ կապված քաղաքական որոշում ունեն:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն էր տեղեկացրել, որ ՀՀ-ում ռազմական կցորդի միջոցով ՀՀ ԶՈւ-ի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու ծրագրեր են նախապատրաստում:

Իհարկե, մեկ բան է ռազմական գործակցության ընդլայնումը ռազմական կցորդի ակտիվ ներգրավածությամբ, մեկ այլ խորություն է ՊՆ-ում ներկայացուցիչ ունենալու հանգամանքը, ինչը ըստ ամերիկացի դիվանագետի, ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստ է:

Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծերն ամբողջությամբ բացելուն, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ, որն ունի և´ գաղափարական, և´ քաղաքական, և´ հայեցակարգային հիմք:

Զուտ ռազմական տեսանկյունից, այս կամ այն մոդելի առումով կողմնորոշումը կամ միտվածությունը, դեռ չի երաշխավորում այդպիսի չափանիշներով բանակի ձևավորումը, դրա համար ահռելի աշխատանք և ռազմաքաղաքական ճիշտ, որակյալ ու գրագետ վերանայումներ են ենթադրում, ինչը ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության պայմաններում բացառվում են:

Երկրորդ, դեռ պետք է հասկանալ, առկա քաղաքական համաձայնություններն առաջնային հայկական բանակի մարտունակության թռիչք են ենթադրում, թե դա իր մեջ բացառապես աշխարհաքաղաքական նպատակ է ենթադրում` ցույց տալու, որ ՌԴ-ից տարանջատումը նաև անվտանգության ուղղությամբ է, ինչը բևեռային վերանայումների առանցքային բաղադրիչն է», — գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև