Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Աստված, հայրենիք և ընտանիք․ Սա է հայի քրիստոնեական և քաղաքացիական եռամիասնությունը․ Հենրիխ Դանիելյան

Անթույլատրելի և անընդունելի է մարդու իրավունքների ոտնահարումը, երկակի ստանդարտները, կեղծ ժողովրդավարությունը և այն ամենը, ինչ հրամցնում են մեզ եվրոպական արժեքների քողի տակ։ Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում  թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում,  թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց։

Սա կադր է Ֆրանսիայում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողությունից։

Սա է եվրոպական ժողովրդավարությունը, սա է ձեր դեմոկրատական բաստիոնը: Անթույլատրելի է նման պղծված մակարդակի հասցնել սպորտը, օլիմպիական խաղերը օգտագործել որպես գործիք, գործիք, որի միջոցով փորձ է արվում ծաղրել քրիստոնյաներին՝ ոտնահարելով քրիստոնեական արժեքները։

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգը առաքելություն է ստանձնել դարեդար սերնդեսերունդ փոխանցել իր հավատքը և մեծ զրկանքներ կրելով՝ կարողացել է պահել իր քրիստոնեական հավատքը, իր դիմագիծը։

Կա ևս մեկ անընդունելի երևույթ։

Հայ մարզիկների հագուստների վրա հայկական զինանշանը պատկերված չէր լիարժեք, ինչը, վստահաբար կարող եմ փաստել, որ դավաճանական  իշխանությունների հրահանգով է եղել՝ արտաքին ճնշումների (թուրք-ադրբեջանա-եվրոպական) ներքո։

Օտար բարքերը առաջ քաշող մարդիկ չարի սպասավորներն են, օտարածին ավանդույթները, որ փաթաթում են հայերիս վրա, վերջում կբերեն Սոդոր-Գոմորի ճակատագրին։

Որպես հազարամյակների պատմություն ունեցող ազգ, չի կարելի ողջունել նմանօրինակ չարի մեծարումը և հրճվել սատանիստական արարողություններով, մասնակիցը լինել և խրախուսել դրանք։

Քրիստոնեական հավատքը, բարքերը, արժեքները պետք է հայի համար առաջնային լինեն։

Հայր, Որդի, Սուրբ հոգի. Աստված, հայրենիք և ընտանիք․ ահա սա է հայի քրիստոնեական և քաղաքացիական եռամիասնությունը։

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյան

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև