Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել․ ԱԱԾ

Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև մի քանի անգամ վեճեր են ծագել Կիրանց գյուղում նոր սահմանի վերաբերյալ: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները պնդում են, որ նոր ճանապարհը, իբր, մասամբ անցնում է նաև ադրբեջանական տարածքով (ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզներով) ։

«Կիրանցի հատվածում նոր ճանապարհի երթուղու հետ կապված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Ադրբեջանի սահմանապահների միջև վիճաբանություններ տեղի չեն ունեցել։ Տավուշի մարզի Կիրանցի հատվածում սահմանազատումից հետո նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից անհամաձայնություն հայտնելու մասին տեղեկություններ ԱԱԾ-ում չկան»,- նշված է գրավոր պատասխանում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նոր ճանապարհի շինարարությունը սկսվել է արդեն սահմանազատման աշխատանքներից հետո։

«Կիրանցի կամուրջը շրջանցող նոր ճանապարհի երթուղին անցնում է ՀՀ սուվերեն տարածքով։ Կառուցվող ճանապարհի երթուղու փոփոխություն նախատեսված չէ»,- հայտնել են նախարարությունից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև